Новости

Հանդիպում-քննարկում «Սննդային վարքի խանգարումներ, ախտորոշիչ կրիտերիաները, տարբերակիչ ախտորոշում» թեմայով

Ս.թ. հունիսի 24-ին «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ի բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը կլինիկայում անց կացրեց հերթական հանդիպում-քննարկումը «Սննդային վարքի խանգարումներ, ախտորոշիչ կրիտերիաները, տարբերակիչ ախտորոշում» թեմայով: Հանդիպում-քննարկումը նախատեսված էր սննդաբանների, ներզատաբանների, գաստրոէնտերոլոգների, մանկաբույժների, կլինիկական հոգեբանների, հոգեբույժների, վիրաբույժների համար:

«Դավիդյանց Պոլիկլինիկաների» և Նիդերլանդական «PUM» կազմակերպության համագործակցության շրջանակներում հյուընկալեցինք փորձագետ Օլգա Օհանջանյանին

«Դավիդյանց Պոլիկլինիկաները»-ը շարունակում է համագործակցությունը միջազգաին կազմակերպությունների հետ՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը:

Մայիսի 12-26 «Դավիդյանց Պոլիկլինիկաների» և Նիդերլանդական «PUM» կազմակերպության համագործակցության շրջանակներում հյուընկալեցինք փորձագետ Օլգա Օհանջանյանին:

Այցի շրջանակներում քննարկվեցին կլինիկայում ներդրված վարակի հսկողության համակարգի բաղադրիչները, կատարվեց փորձի փոխանակում։ Ձեռնարկվեց լավագույն փորձի կիրառում՝ հիմնված միջազգային ուղեցույցների և օրինակի վրա:

 Այցը կարևոր էր նաև անձնակազմի համար ներկայացված դասախոսություն-քննարկումների տեսանկյունից, քանի որ անցկացվեցին «Վարակի հսկողության համակարգ, լավագույն փորձը» և «Ձեռքերի հիգիենա» հատկապես առողջության առաջնային պահպանման կենտրոններում թեմաներով սեմինարներ: Ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր՝ «PUM» կազմակերպության տարածաշրջանային համակարգող Էլեն Էթեհաուզենի (Ellen Eggenhuizen) կողմից:

«Վահանաձև գեղձի նորագոյացություններ․ ախտորոշում և վարում, ուլտրաձայնային հետազոտություն» թեմայի շուրջ քննարկում

«Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ում փորձի փոխանակման և մասնագիտական-տեղեկատվական բնույթի նախաձեռնությունները շարունակական են և դարձել են ավանդույթ։

 Այս անգամ՝ «Վահանաձև գեղձի նորագոյացություններ․ ախտորոշում և վարում, ուլտրաձայնային հետազոտություն» թեմայի շուրջ քննարկմանը հյուրընկալել ենք մեր գործընկերներին ՀՀ առաջատար բժշկական կենտրոններից։

Թեմաները ներկայացնում էին բժիշկներ Աննա Խաչատրյանը և Արամ Չոմոյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ում իրականացվող վահանաձև գեղձի պունկցիային, դրա ցուցումներին, առավելություններին և ախտորոշիչ նշանակությանը։

«Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ում մասնագիտական նախաձեռնությունները և քննարկումները շարունակական են։

 

Топ новостей

Последние новости