News

ԿՏ (Համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտությունը հասանելի է նաև Պետպատվերի և Առողջության Համընդհանուր Ապահովագրության (ԱՀԱՀ) շրջանակներում Դավիդյանց Պոլիկլինիկայում

Պետպատվերը հասանելի է անհրաժեշտ փաստաթղթերի և ուղեգրի առկայության դեպքում:

Դավիդյանց Պոլիկլինիկայում ԿՏ (Համակարգչային տոմոգրաֆիա) ծառայության 3 կարևոր առավելությունները՝

✅ ⁠Հետազոտությունը կատարվում է մինիմալ ճառագայթային դոզավորմամբ՝ ստանալով բարձր որակի պատկերներ
✅⁠ ⁠Յուրաքանչյուր չորեքշաբթի գործում է ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉ բոլոր ԿՏ հետազոտությունների համար 
✅ ⁠Հետազոտության արդյունքի տրամադրում մինչև 24 ժամվա ընթացքում

Ճշգրիտ ախտորոշումը ճշգրիտ բուժման գրավականն է:
 

«Դավիդյանց պոլիկլինիկաներ»
Եղեք առողջ ամե՛ն օրը։

Գրիպի պատվաստանյութը արդեն հասանելի է

Հարգելի այցելուներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ «Դավիդյանց Պոլիկլինիկայում» արդեն առկա է գրիպի պատվաստանյութը։ Հաշվի առնելով սեզոնային վարակների ակտիվացումը, այս շրջանում խորհուրդ է տրվում պատվաստվել, որպեսզի պաշտպանեք ձեզ և ձեր ընտանիքի անդամներին։

📌 Ինչո՞ւ է կարևոր պատվաստվել գրիպի դեմ․

Գրիպը կարող է բերել լուրջ բարդությունների, հատկապես երեխաների, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց մոտ։

Պատվաստումը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը և թեթևացնում է հիվանդության ընթացքը։

Այն անվտանգ է և փորձարկված։

📌 Ո՞վքեր կարող են պատվաստվել․

6 ամսականից բարձր բոլոր անձինք՝ 
-երեխաները, 
-տարեցները, 
-հղիները, ինչպես նաև սրտի, շնչուղիների և իմունային համակարգի խնդիրներ ունեցողները։

📌 Պատվաստումը կատարվում է «Դավիդյանց Պոլիկլինիկայում», նախնական գրանցմամբ կամ տեղում դիմելով։

Պաշտպանեք ձեր առողջությունը՝ ժամանակին պատվաստվելով։ 💉

Օգոստոսը համարվում է պսորիազի իրազեկման ամիս

Օգոստոսը համարվում է պսորիազի իրազեկման ամիս։

Պսորիազային հիվանդությունը աուտոիմուն-բորբոքային, խրոնիկական մաշկախտ է: Այն վարակիչ չէ և լիովին վերահսկելի է։

Ժառանգական նախատրամադրվածությունը շատ կարևոր է։

Եթե հիվանդ է ծնողներից մեկը, ապա Պսորիազի թողարկման ռիսկը երեխայի մոտ կազմում է 8 %, երկու ծնողների հիվանդ լինելու դեպքում` հասնում է 41 %-ի:

Պսորիազն ասոցացվում է ծխելու, ալկոհոլի, մետաբոլիկ համախտանիշի, լիմֆոմայի, սուիցիդների, հնարավոր վտանգավոր դեղամիջոցների և լուսային թերապիայի, ինչպես նաև, հնարավոր մելանոմայի և ոչ մելանոմային ուռուցքների հետ:

👉Պսորիազը գրեթե միշտ ուղեկցվում է սիրտ-անոթային, նյարդահոգեկան և այլ օրգան համակարգերի գործունեության խախտումներով, այսպես կոչված կոմորբիդ ախտաբանությամբ:

🆘 Պսորիազի բուժման հիմնական նպատակն է՝

• կասեցնել վերը նշված կոմորբիդ ախտաբանության առաջացման ռիսկը,

• նվազեցնել հիվանդության սրվածությունը։

🏥 «Դավիդյանց պոլիկլինիկաներ»՝ առողջության պահպանման ձեր հուսալի ընկերը։

Top news

Latest news