госзаказ

«Դավիդյանց Պոլիկլինիկաներում» հաշվառման(հավաքագրման) դեպքում ո՞ր ծառայություններից է հնարավոր օգտվել

Հաշվառման դեպքում հնարավոր է անվճար օգտվել նույն բժշկական ծառայություններից, որոնցից օգտվել եք տեղամասային պոլիկլինիկայում ՝ առավել հարմարավետ պայմաններում

Պետության կողմից տրամադրվող բուժծառայությունների անվճար փաթեթը ներառում է՝

  • Թերապևտ
  • Մանկաբույժ

Նեղ մասնագետներ (ըստ ցուցման)`

  • Սրտաբան
  • Նյարդաբան
  • Քիթ-կոկորդ-ականջաբան
  • Էնդոկրինոլոգ (ներզատաբան)
  • Ակնաբույժ
  • Մանկաբարձ-գինեկոլոգ

Ախտորոշիչ ծառայություններ՝

  • Ռենտգեն
  • Ուլտրաձայնային հետազոտություններ (ՈՒՁՀ)
  • Էլեկտրասրտագրություն

Ըստ ցուցման՝

  • Լաբորատոր հետազոտություններ
  • Հատուկ խմբերին անվճար դեղորայքի տրամադրում ՝ պետպատվերի շրջանակում
  • Պլանային պատվաստումներ (մանկական և մեծահասակներ)
  • Տնային կանչ (մանկական և մեծահասակներ)
  • PAP սկրինինգ
  • Հղիության վարում
  • Ուղեգրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում

Ինչպե՞ս հաշվառվել «Դավիդյանց Պոլիկլինիկաներ»-ում

Հաշվառման դեպքում հնարավոր է անվճար օգտվել նույն բժշկական ծառայություններից, որոնցից օգտվել եք տեղամասային պոլիկլինիկայում ՝ առավել հարմարավետ պայմաններում։

Հաշվառման համար անհրաժեշտ է

  • Ներբեռնել,
  • Լրացնել,
  • Ստորագրել կցված էլեկտրոնային հայտը, լուսանկարել այն և ուղարկել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ (+374)55 70 03 03 (Viber, Whatsapp, Telegram, Signal) հեռախոսահամարին :

Հայտն ուղարկելուց հետո՝ էլեկտրոնային համակարգի միջոցով կապահաշվառվեք, ապա կտեղափոխվեք և կհաշվառվեք «Դավիդյանց Պոլիկլինիկաներ»-ում : Էլեկտրոնային հայտ՝ https://bit.ly/37OTBo7 Կամ կարող եք պարզապես անձնագրով մոտենալ պոլիկլինիկա : Հարցերի դեպքում զանգահարեք՝ (055) 700303 կամ (060) 500303 (քաղաքացիների գրանցման բաժին) Հասցե՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 33/3

Ինչո՞ւ ընտրել «Դավիդյանց Պոլիկլինինաներ»-ը

Առկա հարմարավետ պայմանները բուժսպասարկումը դարձնում են առավել արդյունավետ և դյուրընթաց՝

  • Բարեհամբույր սպասարկում անձնակազմի կողմից
  • Բանիմաց և իրենց գործի գիտակ բուժանձնակազմ
  • Նախապես հերթագրման հնարավորություն
  • Նոր սերնդի ախտորոշիչ սարքավորումներ
  • Հնարավորություն մեկ հարկի տակ անցնելու տարատեսակ հետազոտություններ, թե՛ նեղ մասնագիտացման բժիշկների խորհրդատվություն, թե՛ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
  • Վերանորոգված և գեղեցիկ կահավորված կլինիկա
  • Վերելակ, որը հարմար է նաև սայլակով տեղաշարժվող անձանց համար
  • Անվճար կայանատեղի

Ովքե՞ր կարող են հաշվառվել «Դավիդյանց Պոլիկլինիկաներ»-ում

  • 1. Երևան քաղաքում գրանցված բոլոր ՀՀ քաղաքացիները
  • 2. Մարզերի գրանցում ունեցող բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր կներկայացնեն տեղեկանք համատիրությունից, որ բնակվում են ք. Երևանում
  • 3. Օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր ունեն ՀՀ կացություն իրավունք (փաստաթուղթ)

Եղեք առողջ «Դավիդյանց Պոլիկլինիկաներ»-ի շնորհիվ