Նորություններ

Հանդիպում-քննարկում «Սննդային վարքի խանգարումներ, ախտորոշիչ կրիտերիաները, տարբերակիչ ախտորոշում» թեմայով

Ս.թ. հունիսի 24-ին «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ի բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը կլինիկայում անց կացրեց հերթական հանդիպում-քննարկումը «Սննդային վարքի խանգարումներ, ախտորոշիչ կրիտերիաները, տարբերակիչ ախտորոշում» թեմայով: Հանդիպում-քննարկումը նախատեսված էր սննդաբանների, ներզատաբանների, գաստրոէնտերոլոգների, մանկաբույժների, կլինիկական հոգեբանների, հոգեբույժների, վիրաբույժների համար:

«Ձմեռային սրացումներ» թեմայով գիտաժողով

Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիա-ի ևՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ՝ հունվարի 27-ից 29-ը կայացավ «Ձմեռային սրացումներ» թեմայով գիտաժողով։

 Եռօրյա գիտաժողովին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ի մաշկաբան Դավիթ Հարությունյանը և դիետոլոգ Լիդիա Այվազյանը։

Բժիշկները ներկայացրին ոլորտին առնչվող հիմնախնդիրները, հանդես եկան մասնագիտական զեկույցներով։

Շնորհավորում ենք մեր բժիշկներին և մաղթում մասնագիտական նորանոր հարթակներ։

Թոփ նորություններ

Վերջին նորություններ