News

Գրիպի պատվաստանյութը արդեն հասանելի է

Հարգելի այցելուներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ «Դավիդյանց Պոլիկլինիկայում» արդեն առկա է գրիպի պատվաստանյութը։ Հաշվի առնելով սեզոնային վարակների ակտիվացումը, այս շրջանում խորհուրդ է տրվում պատվաստվել, որպեսզի պաշտպանեք ձեզ և ձեր ընտանիքի անդամներին։

📌 Ինչո՞ւ է կարևոր պատվաստվել գրիպի դեմ․

Գրիպը կարող է բերել լուրջ բարդությունների, հատկապես երեխաների, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց մոտ։

Պատվաստումը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը և թեթևացնում է հիվանդության ընթացքը։

Այն անվտանգ է և փորձարկված։

📌 Ո՞վքեր կարող են պատվաստվել․

6 ամսականից բարձր բոլոր անձինք՝ 
-երեխաները, 
-տարեցները, 
-հղիները, ինչպես նաև սրտի, շնչուղիների և իմունային համակարգի խնդիրներ ունեցողները։

📌 Պատվաստումը կատարվում է «Դավիդյանց Պոլիկլինիկայում», նախնական գրանցմամբ կամ տեղում դիմելով։

Պաշտպանեք ձեր առողջությունը՝ ժամանակին պատվաստվելով։ 💉

Օգոստոսը համարվում է պսորիազի իրազեկման ամիս

Օգոստոսը համարվում է պսորիազի իրազեկման ամիս։

Պսորիազային հիվանդությունը աուտոիմուն-բորբոքային, խրոնիկական մաշկախտ է: Այն վարակիչ չէ և լիովին վերահսկելի է։

Ժառանգական նախատրամադրվածությունը շատ կարևոր է։

Եթե հիվանդ է ծնողներից մեկը, ապա Պսորիազի թողարկման ռիսկը երեխայի մոտ կազմում է 8 %, երկու ծնողների հիվանդ լինելու դեպքում` հասնում է 41 %-ի:

Պսորիազն ասոցացվում է ծխելու, ալկոհոլի, մետաբոլիկ համախտանիշի, լիմֆոմայի, սուիցիդների, հնարավոր վտանգավոր դեղամիջոցների և լուսային թերապիայի, ինչպես նաև, հնարավոր մելանոմայի և ոչ մելանոմային ուռուցքների հետ:

👉Պսորիազը գրեթե միշտ ուղեկցվում է սիրտ-անոթային, նյարդահոգեկան և այլ օրգան համակարգերի գործունեության խախտումներով, այսպես կոչված կոմորբիդ ախտաբանությամբ:

🆘 Պսորիազի բուժման հիմնական նպատակն է՝

• կասեցնել վերը նշված կոմորբիդ ախտաբանության առաջացման ռիսկը,

• նվազեցնել հիվանդության սրվածությունը։

🏥 «Դավիդյանց պոլիկլինիկաներ»՝ առողջության պահպանման ձեր հուսալի ընկերը։

«Մանկական ճարպակալում» թեմայով քննարկում

Մայիսի 27-ին Դավիդյանց պոլիկլինիկաներում տեղի ունեցավ «Մանկական ճարպակալում» թեմայով քննարկում մանկաբույժներ, թերապևտներ և էնդոկրինոլոգներ թիրախային լսարանի համար:

Քննարկման շրջանակներում ներկայացվեց 2 զեկույց՝ «Ճարպակալումը երեխաների շրջանում» (էնդոկրինոլոգ- դիետոլոգ՝ Անուշ Միրզոյան) և «Մանկական ճարպակալման էնդոկրին պատճառները» (մանկական էնդոկրինոլոգ՝ Նաթելլա Նավասարդյան):

Քննարկվեցին մանկական ճարպակալման հետ կապված արդի խնդիրները և դրանց բուժման ժամանակակից մոտեցումները:

👉 Նման քննարկումները լինելու են շարունակական:

Top news

Latest news