Ռևմատոլոգ

Ռևմատոլոգը մասնագիտացած է հոդերի, կմախքի և հյուսվածքների վրա ազդող ռևմատիկ, ապոստոտիկ և դեգեներատիվ հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման մեջ։ Նա զբաղվում է հիվանդությունների լայն շրջանակով՝ սկսած հոդերի բորբոքումներից մինչև ավելի բարդ ռևմատիկ խնդիրներ։

Ռևմատոլոգը իրականացնում է մանրամասն ախտորոշում՝ հիմնվելով կլինիկական ստուգումների, լաբորատոր հետազոտությունների արդյունքներին։ Նա մշակում է անհատականացված բուժման պլաններ, որոնք կարող են ներառել դեղորայք, ֆիզիոթերապիա և որոշակի կենսակերպի փոփոխություններ։

Ռևմատոլոգը նաև կարևոր դեր է խաղում հիվանդների երկարաժամկետ խնամքի և մոնիթորինգի հարցում՝ ապահովելով նրանց մշտական վերահսկում և աջակցություն, հետազոտություններ և խորհրդատվություն։