Новости

Մայրության դպրոց

Սիրելի՛ ապագա մայրիկներ, տեղեկացնում ենք, որ արդեն մեկնարկել է «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ի «Մայրության դպրոցը»։

Տեղի է ունեցել երկու դասընթաց-հանդիպում, որոնց ընթացքում քննարկել ենք հետևյալ թեմաները՝

• Հղիության պլանավորում և հղիություն,

• Պերինատալ ընթացքի հոգեբանական կողմը,

• Ծննդաբերություն. արգանդի պարանոցի բացման շրջանը,

• Նորածնի առանձնահատկությունները։

Քննարկումներն անցան շատ հետաքրքիր ու ջերմ մթնոլորտում և բավականին ինֆորմատիվ ու օգտակար էին ապագա մայրիկների համար։

☝️ Հաջորդ դասընթաց-հանդիպմանը գրանցվելու համար կարող եք դիմել գինեկոլոգ՝ Էվելինա Կարապետյանին։

📱(+374)98 099600

🏥 «Դավիդյանց պոլիկլինիկաներ»՝ առողջության պահպանման ձեր հուսալի ընկերը։

Հանդիպում-քննարկում «Սննդային վարքի խանգարումներ, ախտորոշիչ կրիտերիաները, տարբերակիչ ախտորոշում» թեմայով

Ս.թ. հունիսի 24-ին «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ի բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը կլինիկայում անց կացրեց հերթական հանդիպում-քննարկումը «Սննդային վարքի խանգարումներ, ախտորոշիչ կրիտերիաները, տարբերակիչ ախտորոշում» թեմայով: Հանդիպում-քննարկումը նախատեսված էր սննդաբանների, ներզատաբանների, գաստրոէնտերոլոգների, մանկաբույժների, կլինիկական հոգեբանների, հոգեբույժների, վիրաբույժների համար:

«Մանկական ճարպակալում» թեմայով քննարկում

Մայիսի 27-ին Դավիդյանց պոլիկլինիկաներում տեղի ունեցավ «Մանկական ճարպակալում» թեմայով քննարկում մանկաբույժներ, թերապևտներ և էնդոկրինոլոգներ թիրախային լսարանի համար:

Քննարկման շրջանակներում ներկայացվեց 2 զեկույց՝ «Ճարպակալումը երեխաների շրջանում» (էնդոկրինոլոգ- դիետոլոգ՝ Անուշ Միրզոյան) և «Մանկական ճարպակալման էնդոկրին պատճառները» (մանկական էնդոկրինոլոգ՝ Նաթելլա Նավասարդյան):

Քննարկվեցին մանկական ճարպակալման հետ կապված արդի խնդիրները և դրանց բուժման ժամանակակից մոտեցումները:

👉 Նման քննարկումները լինելու են շարունակական:

Топ новостей

Последние новости