Քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայություն

Աուդիոմետրիան լսողության մակարդակի և որակի գնահատման համար օգտագործվող կարևոր ստուգման մեթոդ է, որը օգնում է հայտնաբերել լսողական խնդիրները և ընտրել համապատասխան բուժում կամ օժանդակ միջոցներ։ Հետազոտությունն օգնում է ճշտելուլսողության սրությունը և որտեղ կարող են լինել լսողական խանգարումներ:

Հետազոտության ցուցումները՝

  • Լսողական խնդիրներ և վատթարացում
  • Լսողության կորուստ կամ փոփոխություն
  • Ականջի մշտական կամ ժամանակավոր խանգարումներ

Գանգատներ՝

  • Լսողության կորստի զգացողություն
  • Կրկնվող ինֆեկցիաներ ականջներում
  • Շրջապատող ձայների նկատմամբ զգայունություն
  • Աղմուկ ականջներում

Նախապատրաստում՝

Հետազոտությունից առաջ կարևոր է ապահովել ականջների մաքրությունը և արտաքին աղմուկների բացակայությունը, որը կարող է ազդել արդյունքների ճշգրտության վրա:

Հետազոտության առավելությունները՝

  • Նպատակային և ճշգրիտ
  • Ոչ ինվազիվ
  • Անվտանգ
  • Չունի տարիքային սահմանափակում
  • Օգնում է ճիշտ ախտորոշում կատարել և լսողական խնդիրները վաղ փուլում հայտնաբերել