Համակարգչային շերտագրում (Կոմպյուտերային Տոմոգրաֆիա)
Համակարգչային շերտագրում (Կոմպյուտերային Տոմոգրաֆիա)
Դավիդյանց Պոլիկլինիկաներում համակարգչային շերտագրումը (CT) իրականացվում է ժամանակակից Siemens Somatom Go.Up սարքավորումով, ապահովելով բարձր ճշգրտություն և որակյալ պատկերներ՝ ախտորոշելու բազմատեսակ հիվանդություններ։
Հետազոտության ցուցումները՝
- Գլխուղեղի, ողնաշարի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի օրգանների ախտորոշում
- Նորագոյացությունների (բարորակ կամ չարորակ) հայտնաբերում և դինամիկ հսկողություն
- Ոսկրերի և հոդերի վիճակի գնահատում
- Տրավմաներ (վնասվածքներ)
- Թոքային հիվանդությունների ախտորոշում
- Անոթային համակարգի հետազոտություն
- Բորբոքային հիվանդությունների հայտնաբերում
- Հետվիրահատական շրջանում վիճակի գնահատում
Գանգատներ՝
- Գլխացավեր, գլխապտույտ
- Նյարդաբանական խանգարումներ
- Ողնաշարի ցավեր
- Կրծքավանդակի կամ որովայնի շրջանում ցավեր
- Անհայտ ծագման արյունահոսություններ կամ դիսֆունկցիաներ
Նախապատրաստում՝
- Որոշ դեպքերում, հատկապես կոնտրաստային նյութերի կիրառմամբ, անհրաժեշտ է լինել սոված (6-8 ժամ առաջ սննդի վերջին ընդունում)
- Մասնագետի խորհրդով կտրամադրվեն անհատական նախապատրաստման ցուցումներ
Հետազոտության առավելությունները՝
- Բարձր ճշգրտություն և մանրամասն պատկերներ
- Արագ հետազոտություն
- Տարբեր օրգանների և համակարգերի համապարփակ ախտորոշում
- Ցածր դոզայի իոնիզացնող ճառագայթների օգտագործում
- Հնարավորություն է տալիս վաղ փուլերում հայտնաբերել հիվանդությունները
Եղեք ձեր առողջության պահապանը
Դավիդյանց Պոլիկլինիկաներում մեր նպատակն է ապահովել Ձեզ որակյալ բժշկական ծառայություններով և ժամանակակից ախտորոշիչ մեթոդներով: Եթե ունեք հարցեր կամ կարիք ունեք խորհրդատվության, մեր մասնագետները միշտ պատրաստ են աջակցել և օգնել Ձեզ: