Լյարդի ֆիբրոսկան (էլաստոմետրիա)

Լյարդի ֆիբրոսկան (էլաստոմետրիա)

Իրականացվում է FibroScan 502 սարքի միջոցով

Fibroscan 502 սարքը նախատեսված է լյարդի էլաստիկության/ֆիբրոզի աստիճանը որոշելու համար։ Այն ոչ ինվազիվ, ոչ տրավմատիկ հետազոտություն է, որը հիվանդին անհարմարություն չի պատճառում։

Լյարդի ֆիբրոսկան (Էլաստոմետրիա) հետազոտության ցուցումներն են՝

  1. Վիրուսային հեպատիտներ (B, C, D)
  2. Աուտոիմուն հեպատիտ      
  3. Լյարդի ալկոհոլային ախտահարումներ (ստեատոհեպատիտ)
  4. Ճարպային հեպատոզ        
  5. Ժառանգական հեպատոզ
  6. Լյարդի ցիրոզ կամ կասկած
  7. Գենետիկական հիվանդություններ
  8. Հետևյալ գանգատների դեպքում՝
    • Դեղնախտ
    • Անոթային աստղիկների առկայություն
    • Ախորժակի կորուստ և սրտխառնոց
    • Թթու կամ դառը համ բերանում
    • Ծանրության զգացողություն աջ թուլակողում        
    • 40տ. անց անձանց լյարդի պրոֆիլակտիկ հետազոտություն

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը՝

  • Հետազոտությունից առաջ 3 օրերի ընթացքում չօգտագործել գազավորված հեղուկներ և դժվարամարս սնունդ

Հետազոտության առավելությունները՝

  • Անցավ է
  • Ոչ ինվազիվ է
  • Տևողությունը 10-15 րոպե
  • Պատասխանը տրվում է անմիջապես
  • X+ և XL+ տվիչների (датчик) առկայություն, որոնք թույլ են տալիս հետազոտել նաև հավելյալ քաշով/ճարպակալումով անձանց