Jobs
«Դավիդյանց պոլիկլինիկաների» թիմը աշխատանքի է հրավիրում մայրապետների
Մենք փնտրում ենք պատասխանատու և ուշադիր աշխատակիցների, ովքեր կհոգան մաքրության և հիգիենայի բարձր մակարդակի պահպանման մասին։
Աշխատանքային պարտականությունները՝
-
Միջանցքների, սպասասրահների, բժշկական կաբինետների, սանհանգույցների և աստիճանների մաքրություն
-
Մակերեսների ախտահանում
-
Թափոնների անվտանգ դուրս բերում
-
Մաքրությանն ու կարգուկանոնին հետևում
Պահանջներ՝
-
Պատասխանատվության բարձր զգացում
-
Աշխատասիրություն և ճշտապահություն
-
Բարեհամբույր վերաբերմունք
✨ Միացեք մեր թիմին և ձեր ներդրումը ունեցեք առողջապահական միջավայրի մաքրության ու հարմարավետության ապահովման գործում։
«Դավիդյանց Պոլիկլինիկաներ»-ն ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում բանիմաց ընտանեկան բժշկի։
Մենք կարևորում ենք ոչ միայն որակյալ բուժօգնությունը, այլև ջերմ, հարգալից և համագործակցային աշխատանքային միջավայրը։
Պահանջվող որակավորումները`
- 2-3 տարվա աշխատանքային փորձ որպես ընտանեկան բժիշկ (աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)
- Armed eHealth էլեկտրոնային առողջապահական համակարգի հմուտ իմացություն
- MS Word և Excel ծրագրերի հմուտ տիրապետում
- Հայերեն և Ռուսերեն լեզուների լավ իմացություն (Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Պացիենտների հետ հաղորդակցման հմտություններ
- Թիմային աշխատանքի և առողջ գործընկերային հարաբերություններ ձևավորելու կարողություն
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ, որոնց շնորհիվ հեշտությամբ կարող եք կառուցել վստահելի կապեր ինչպես թիմի, այնպես էլ պացիենտների հետ