«Դավիդյանց Պոլիկլինիկաների» և Նիդերլանդական «PUM» կազմակերպության համագործակցության շրջանակներում հյուընկալեցինք փորձագետ Օլգա Օհանջանյանին
«Դավիդյանց Պոլիկլինիկաները»-ը շարունակում է համագործակցությունը միջազգաին կազմակերպությունների հետ՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը:
Մայիսի 12-26 «Դավիդյանց Պոլիկլինիկաների» և Նիդերլանդական «PUM» կազմակերպության համագործակցության շրջանակներում հյուընկալեցինք փորձագետ Օլգա Օհանջանյանին:
Այցի շրջանակներում քննարկվեցին կլինիկայում ներդրված վարակի հսկողության համակարգի բաղադրիչները, կատարվեց փորձի փոխանակում։ Ձեռնարկվեց լավագույն փորձի կիրառում՝ հիմնված միջազգային ուղեցույցների և օրինակի վրա:
Այցը կարևոր էր նաև անձնակազմի համար ներկայացված դասախոսություն-քննարկումների տեսանկյունից, քանի որ անցկացվեցին «Վարակի հսկողության համակարգ, լավագույն փորձը» և «Ձեռքերի հիգիենա» հատկապես առողջության առաջնային պահպանման կենտրոններում թեմաներով սեմինարներ: Ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր՝ «PUM» կազմակերպության տարածաշրջանային համակարգող Էլեն Էթեհաուզենի (Ellen Eggenhuizen) կողմից:
Latest news
ԿՏ (Համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտությունը արդեն նաև պետպատվերով Դավիդյանց Պոլիկլինիկայում
Պետպատվերը հասանելի է անհրաժեշտ փաստաթղթերի և ուղեգրի առկայության դեպքում*:
Դավիդյանց Պոլիկլինիկայում ԿՏ (Համակարգչային տոմոգրաֆիա) ծառայության 3 կարևոր առավելությունները՝
✅ Հետազոտությունը կատարվում է մինիմալ ճառագայթային դոզավորմամբ՝ ստանալով բարձր որակի պատկերներ
✅ Յուրաքանչյուր չորեքշաբթի գործում է ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉ բոլոր ԿՏ հետազոտությունների համար
✅ Հետազոտության արդյունքի տրամադրում մինչև 24 ժամվա ընթացքում
* Անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթացեք հաջորդ նկարում։
Ճշգրիտ ախտորոշումը ճշգրիտ բուժման գրավականն է:
«Դավիդյանց պոլիկլինիկաներ»
Եղեք առողջ ամե՛ն օրը։
Գրիպի պատվաստանյութը արդեն հասանելի է
Հարգելի այցելուներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ «Դավիդյանց Պոլիկլինիկայում» արդեն առկա է գրիպի պատվաստանյութը։ Հաշվի առնելով սեզոնային վարակների ակտիվացումը, այս շրջանում խորհուրդ է տրվում պատվաստվել, որպեսզի պաշտպանեք ձեզ և ձեր ընտանիքի անդամներին։
📌 Ինչո՞ւ է կարևոր պատվաստվել գրիպի դեմ․
Գրիպը կարող է բերել լուրջ բարդությունների, հատկապես երեխաների, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց մոտ։
Պատվաստումը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը և թեթևացնում է հիվանդության ընթացքը։
Այն անվտանգ է և փորձարկված։
📌 Ո՞վքեր կարող են պատվաստվել․
6 ամսականից բարձր բոլոր անձինք՝
-երեխաները,
-տարեցները,
-հղիները, ինչպես նաև սրտի, շնչուղիների և իմունային համակարգի խնդիրներ ունեցողները։
📌 Պատվաստումը կատարվում է «Դավիդյանց Պոլիկլինիկայում», նախնական գրանցմամբ կամ տեղում դիմելով։
Պաշտպանեք ձեր առողջությունը՝ ժամանակին պատվաստվելով։ 💉
Օգոստոսը համարվում է պսորիազի իրազեկման ամիս
Օգոստոսը համարվում է պսորիազի իրազեկման ամիս։
Պսորիազային հիվանդությունը աուտոիմուն-բորբոքային, խրոնիկական մաշկախտ է: Այն վարակիչ չէ և լիովին վերահսկելի է։
Ժառանգական նախատրամադրվածությունը շատ կարևոր է։
Եթե հիվանդ է ծնողներից մեկը, ապա Պսորիազի թողարկման ռիսկը երեխայի մոտ կազմում է 8 %, երկու ծնողների հիվանդ լինելու դեպքում` հասնում է 41 %-ի:
Պսորիազն ասոցացվում է ծխելու, ալկոհոլի, մետաբոլիկ համախտանիշի, լիմֆոմայի, սուիցիդների, հնարավոր վտանգավոր դեղամիջոցների և լուսային թերապիայի, ինչպես նաև, հնարավոր մելանոմայի և ոչ մելանոմային ուռուցքների հետ:
Պսորիազը գրեթե միշտ ուղեկցվում է սիրտ-անոթային, նյարդահոգեկան և այլ օրգան համակարգերի գործունեության խախտումներով, այսպես կոչված կոմորբիդ ախտաբանությամբ:
Պսորիազի բուժման հիմնական նպատակն է՝
• կասեցնել վերը նշված կոմորբիդ ախտաբանության առաջացման ռիսկը,
• նվազեցնել հիվանդության սրվածությունը։
«Դավիդյանց պոլիկլինիկաներ»՝ առողջության պահպանման ձեր հուսալի ընկերը։
Ծնվեց մեր անմահացած հերոս՝ Զորիկ Շահրամանյանի քույրիկը
Ծնվեց մեր անմահացած հերոս՝ Զորիկ Շահրամանյանի քույրիկը։ Հերոսածին մայրիկի հղիության ընթացքի հսկողության ու բարեհաջող ծննդաբերության մեջ իր դերն ուներ նաև «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ը։
Թող շատ մանուկներ ծնվեն ու խաղաղություն բերեն Հայաստան աշխարհին։
Անչափ հուզիչ անդրադարձ՝
«Դավիդյանց պոլիկլինիկաներ»՝ առողջության պահպանման ձեր հուսալի ընկերը։