Անցե՛ք տարեկան պրոֆիլակտիկ բուժզննումները «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ում։
Անցե՛ք տարեկան պրոֆիլակտիկ բուժզննումները «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ում։
Պոլիկլինիկան համագործակցում է ՀՀ ամենախոշոր ապահովագրական ընկերությունների հետ՝
Nairi Insurance / Նաիրի Ինշուրանս
ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ «ԴԱՎԻԴՅԱՆՑ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԸ»
Վերապատրաստված մասնագետներ
Նոր և ժամանակակից սարքավորումներ
Լուսավոր ու ընդարձակ սենյակներ
Արագ և բարեհամբույր սպասարկում
Գրանցվե՛ք Ձեզ հարմար օրը և ժամին, հետազոտվե՛ք ժամանակին և եղե՛ք առողջ:
Latest news
Օգոստոսը համարվում է պսորիազի իրազեկման ամիս
Օգոստոսը համարվում է պսորիազի իրազեկման ամիս։
Պսորիազային հիվանդությունը աուտոիմուն-բորբոքային, խրոնիկական մաշկախտ է: Այն վարակիչ չէ և լիովին վերահսկելի է։
Ժառանգական նախատրամադրվածությունը շատ կարևոր է։
Եթե հիվանդ է ծնողներից մեկը, ապա Պսորիազի թողարկման ռիսկը երեխայի մոտ կազմում է 8 %, երկու ծնողների հիվանդ լինելու դեպքում` հասնում է 41 %-ի:
Պսորիազն ասոցացվում է ծխելու, ալկոհոլի, մետաբոլիկ համախտանիշի, լիմֆոմայի, սուիցիդների, հնարավոր վտանգավոր դեղամիջոցների և լուսային թերապիայի, ինչպես նաև, հնարավոր մելանոմայի և ոչ մելանոմային ուռուցքների հետ:
Պսորիազը գրեթե միշտ ուղեկցվում է սիրտ-անոթային, նյարդահոգեկան և այլ օրգան համակարգերի գործունեության խախտումներով, այսպես կոչված կոմորբիդ ախտաբանությամբ:
Պսորիազի բուժման հիմնական նպատակն է՝
• կասեցնել վերը նշված կոմորբիդ ախտաբանության առաջացման ռիսկը,
• նվազեցնել հիվանդության սրվածությունը։
«Դավիդյանց պոլիկլինիկաներ»՝ առողջության պահպանման ձեր հուսալի ընկերը։
Ծնվեց մեր անմահացած հերոս՝ Զորիկ Շահրամանյանի քույրիկը
Ծնվեց մեր անմահացած հերոս՝ Զորիկ Շահրամանյանի քույրիկը։ Հերոսածին մայրիկի հղիության ընթացքի հսկողության ու բարեհաջող ծննդաբերության մեջ իր դերն ուներ նաև «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ը։
Թող շատ մանուկներ ծնվեն ու խաղաղություն բերեն Հայաստան աշխարհին։
Անչափ հուզիչ անդրադարձ՝
«Դավիդյանց պոլիկլինիկաներ»՝ առողջության պահպանման ձեր հուսալի ընկերը։
Մայրության դպրոց
Սիրելի՛ ապագա մայրիկներ, տեղեկացնում ենք, որ արդեն մեկնարկել է «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ի «Մայրության դպրոցը»։
Տեղի է ունեցել երկու դասընթաց-հանդիպում, որոնց ընթացքում քննարկել ենք հետևյալ թեմաները՝
• Հղիության պլանավորում և հղիություն,
• Պերինատալ ընթացքի հոգեբանական կողմը,
• Ծննդաբերություն. արգանդի պարանոցի բացման շրջանը,
• Նորածնի առանձնահատկությունները։
Քննարկումներն անցան շատ հետաքրքիր ու ջերմ մթնոլորտում և բավականին ինֆորմատիվ ու օգտակար էին ապագա մայրիկների համար։
Հաջորդ դասընթաց-հանդիպմանը գրանցվելու համար կարող եք դիմել գինեկոլոգ՝ Էվելինա Կարապետյանին։
(+374)98 099600
«Դավիդյանց պոլիկլինիկաներ»՝ առողջության պահպանման ձեր հուսալի ընկերը։
Հանդիպում-քննարկում «Սննդային վարքի խանգարումներ, ախտորոշիչ կրիտերիաները, տարբերակիչ ախտորոշում» թեմայով
Ս.թ. հունիսի 24-ին «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ի բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը կլինիկայում անց կացրեց հերթական հանդիպում-քննարկումը «Սննդային վարքի խանգարումներ, ախտորոշիչ կրիտերիաները, տարբերակիչ ախտորոշում» թեմայով: Հանդիպում-քննարկումը նախատեսված էր սննդաբանների, ներզատաբանների, գաստրոէնտերոլոգների, մանկաբույժների, կլինիկական հոգեբանների, հոգեբույժների, վիրաբույժների համար: