Նյարդաբան

Նյարդաբան

Նյարդաբանությունը բժշկության ճյուղ է, որը զբաղվում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ: Նյարդաբանը մասնագիտացած է գլխուղեղի, ողնուղեղի, նյարդերի և մկանների հետ կապված խնդիրների ուսումնասիրության մեջ: Նյարդաբանը հետազոտում և բուժում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գլխացավերը, նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդությունները, էպիլեպսիան, ինսուլտը, միգրենը, նյարդային տրավմաները, ինչպես նաև շարժողական և զգայական խանգարումները: Իրականացվում են տարբեր ախտորոշիչ մեթոդներ, որոնք օգնում են բացահայտել նյարդային համակարգի խնդիրները և մշակել համապատասխան բուժման պլան։