Վարակաբան

Վարակաբան

Վարակաբանությունը բժշկության ոլորտ է, որը զբաղվում է վարակիչ հիվանդությունների հայտնաբերման, ախտորոշման, բուժման և կանխարգելմամբ: Վարակաբանը զբաղվում է տարբեր ինֆեկցիոն հիվանդություններով՝ վիրուսային, բակտերիալ, սնկային, պարազիտային և այլն:: Այս մասնագետը իրականացնում է վարակիչ հիվանդությունների համապարփակ հետազոտություններ, մշակում է բուժման և կանխարգելման ռազմավարություններ՝ օգնելով կանխել հիվանդությունների տարածումը և վերահսկել համաճարակները: Վարակաբանի աշխատանքի կարևոր բաղադրիչ է վարակների աղբյուրների, փոխանցման ուղիների և հիվանդությունների կանխարգելման մեթոդների ուսումնասիրությունը: