Ներերակային / Միջմկանային / Ենթամաշկային ներարկում
Ներերակային / Միջմկանային / Ենթամաշկային ներարկում
Դավիդյանց պոլիկլինիկաներում ներերակային / միջմկանային / ենթամաշկային ներարկման ծառայությունն իրականացվում է որակավորված բուժքույրերի կողմից՝ ապահովելով բուժման պրոցեսի անվտանգությունն ու արդյունավետությունը: Ներերակային ներարկումները նախատեսված են դեղորայքի արագ և անմիջական ներմուծման համար, ինչը հատկապես կարևոր է ծանր հիվանդությունների բուժման ժամանակ: Մեր պացիենտներին առաջարկվում է այս ծառայությունը ինչպես պոլիկլինիկայում, այնպես էլ տնային պայմաններում, ապահովելով հարմարավետություն և որակ: