Լյարդի ֆիբրոսկան (էլաստոմետրիա)
Լյարդի ֆիբրոսկան (էլաստոմետրիա)
Իրականացվում է FibroScan 502 սարքի միջոցով
Fibroscan 502 սարքը նախատեսված է լյարդի էլաստիկության/ֆիբրոզի աստիճանը որոշելու համար։ Այն ոչ ինվազիվ, ոչ տրավմատիկ հետազոտություն է, որը հիվանդին անհարմարություն չի պատճառում։
Լյարդի ֆիբրոսկան (Էլաստոմետրիա) հետազոտության ցուցումներն են՝
- Վիրուսային հեպատիտներ (B, C, D)
- Աուտոիմուն հեպատիտ
- Լյարդի ալկոհոլային ախտահարումներ (ստեատոհեպատիտ)
- Ճարպային հեպատոզ
- Ժառանգական հեպատոզ
- Լյարդի ցիրոզ կամ կասկած
- Գենետիկական հիվանդություններ
- Հետևյալ գանգատների դեպքում՝
- Դեղնախտ
- Անոթային աստղիկների առկայություն
- Ախորժակի կորուստ և սրտխառնոց
- Թթու կամ դառը համ բերանում
- Ծանրության զգացողություն աջ թուլակողում
- 40տ. անց անձանց լյարդի պրոֆիլակտիկ հետազոտություն
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը՝
- Հետազոտությունից առաջ 3 օրերի ընթացքում չօգտագործել գազավորված հեղուկներ և դժվարամարս սնունդ
Հետազոտության առավելությունները՝
- Անցավ է
- Ոչ ինվազիվ է
- Տևողությունը 10-15 րոպե
- Պատասխանը տրվում է անմիջապես
- X+ և XL+ տվիչների (датчик) առկայություն, որոնք թույլ են տալիս հետազոտել նաև հավելյալ քաշով/ճարպակալումով անձանց