Կոլոնոսկոպիա անզգայացմամբ

Հետազոտության նկարագրություն
Կոլոնոսկոպիան անզգայացմամբ կատարվող հետազոտություն է, որը թույլ է տալիս դիտել և գնահատել հաստ աղիքի ներքին մակերեսը՝ օգտագործելով հատուկ սարք՝ կոլոնոսկոպ։ Հետազոտության ընթացքում օգտագործվող անզգայացումն ապահովում է հիվանդի հանգստությունը և ցավի բացակայությունը։ Այս մեթոդը օգտագործվում է հաստ աղու տարատեսակ պաթոլոգիաների՝ բորբոքման, դիվերտիկուլիտի, քաղցկեղի և այլ խնդիրների ախտորոշման համար։

Հետազոտության ցուցումները՝

  • Քրոնիկական փորլուծություն կամ փորկապություն
  • Արյուն  կղանքում
  • Մշտական ցավեր որովայնում
  • Քաղցկեղի կասկած
  • 45տ. և բարձր անձանց շրջանում կոլոնոսկոպիան կատարվում է սկրինինգային նպատակով, անկախ որևէ գանգատի առկայությունից

 

Նախապատրաստում՝

  • Հետազոտությունից առաջ խորհուրդ է տրվում հետևել հատուկ դիետային և օգտագործել պրեպարատներ՝ աղիները մաքրելու համար։

 

Հետազոտության առավելությունները՝

  • Հնարավորություն է տալիս մանրամասնորեն գնահատել հաստ աղիքի վիճակը
  • Անվտանգ է
  • Անզգայացման շնորհիվ անցավ է և արագ 
  • Պատասխանը տրվում է անմիջապես